ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Սպասենք Մակրոն Էմանուելի տրիումֆալ մուտքին ռուսական Օդեսա, որից հետո Վլադիմիր Պուտինը ստիպված Ռամզան Կադիրովին կուղարկի Փարիզ՝ դաստիարակչական աշխատանքների

Սպասենք Մակրոն Էմանուելի տրիումֆալ մուտքին ռուսական Օդեսա, որից հետո Վլադիմիր Պուտինը ստիպված Ռամզան Կադիրովին կուղարկի Փարիզ՝ դաստիարակչական աշխատանքների
31.03.2024 | 20:03

210 տարի առաջ այս օրը՝ մարտի 31-ին, ռուսական զորքերը կայսր Ալեքսանդր Առաջինի առաջնորդությամբ գրավեցին Փարիզը: Դա Նապոլեոնի պատիժն էր, որը, ինչպես ռուսները կասեին՝ доигрался:

Ստենդալը գրում է, որ Փարիզի գրավումից մի քանի շաբաթ առաջ փարիզեցիք տրիումֆով ճանապարհեցին Նապոլեոնին, հորդորեցին նրան ջարդուփշուր անել Ալեքսանդրին, բայց… խիարը թարս բուսնեց, և նույն փարիզեցիք ստիպված, մարտի 31-ին, նույն տրիումֆով ընդունեցին ռուս արքային, քանզի, ըստ Ստենդալի, փարիզեցու ուշքնումիտքը իր կարմիր փայտից կահույքն է. հայրենիք-մայրենիք, պատիվ, նամուս, ազգային արժանապատվություն և այլ անլուրջ մանրուքներ՝ դրանք բոլորը փարիզեցու տանձին չեն, եթե մեղմ արտահայտվենք, կարևորը կարմիր փայտն է, և դրա համար քաղաքը հանձնվեց առանց կռվի:

Ալեքսանդր Առաջինը մեծ լավություն արեց ֆրանսիացիներին, որը, ցավոք, չի գնահատվում նրանց, հատկապես՝ Մակրոն կոչվող խայտառակության կողմից: Բացարձակ կուլտուրական ու քաղաքակիրթ միապետերը՝ Պրուսիայի թագավորն ու Ավստրիայի կայսրը, համոզում էին հետամնաց Ռուսաստանի թագավորին, թե՝ ախպեր, թող քաղաքը երեք օր թալանենք, մեր զինվորները փարիզեցիների կնիկներին ու աղջիկներին բռնաբարեն, համաձայն այն ժամանակվա եվրաարժեքների և եվրաստանդարտների:

Ալեքսանդրը հրաժարվեց և արգելեց՝ պատճառաբանելով, որ ինքը մարոդյոր չէ, ինքը Ռոմանովների ուղղափառ զավակն է: Իսկ անգլիացիք կպել էին ռուս արքային, թե բա՝ արի Ֆրանսիան մասնատենք, վերացնենք, բաժանենք մի քանի մասի: Ալեքսանդրը՝ Նապոլեոնին հաղթողի իրավունքով, նույնպես մերժեց սույն «մեծահոգի» առաջարկը և պահպանեց Ֆրանսիան իր սահմաններով՝ վերականգնելով Բուրբոնների դինաստիան:

Ինչևէ, սրանք պատմական փաստեր են, որոնք, ցավոք, այսօր չեն գիտակցվում Ռուսաստանում, հակառակ դեպքում Մակրոն նախագԵն Վլադիմիր Պուտինի հետ կխոսեր հոտնկայս, այսինքն, Պուտինը թույլ չէր տա այդ թյուրիմացությանն իր ներկայությամբ նստել: Էլ չեմ խոսում մեկ այլ մեծ լավության մասին ռուսների կողմից ֆրանսիացիներին, ինչի շնորհիվ այսօր Ֆրանսիան ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ է՝ չունենալով որևէ քաղաքական արժանիք ու կշիռ:

Դե, Ստալինը հավանեց Շառլ դը Գոլին, բացի այդ, Ստալինն ուզում էր անգլոսաքսերին հակակշիռ ունենալ ՄԱԿ-ում, դրա համար էլ անարժան երկրին տվեց մեծ տերության կարգավիճակ: Ֆրանսիայի համազգային շնորհակալությունը մենք այսօր տեսնում ենք:

Սպասենք Մակրոն Էմանուելի տրիումֆալ մուտքին ռուսական Օդեսա, որից հետո Վլադիմիր Պուտինը ստիպված Ռամզան Կադիրովին կուղարկի Փարիզ՝ դաստիարակչական աշխատանքների: Իսկ դա կնշանակի, որ փարիզեցու կարմիր փայտից կահույքը կվտանգվի, քանզի Ռամզան Ախմատիչը, մեղմ ասած, ազնվական ծագում չունի, ի տարբերություն Ալեքսանդր Առաջինի…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ