Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ազատագրում

Ազատագրում
30.03.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 30

Եղեք խաղաղ, ազատ ու հանգիստ, հանդարտ եղեք:

Ես հսկում եմ ձեզ:

Խաղաղվեք Իմ սիրո մեջ:

ՈՒրախացեք սրբության գեղեցկությամբ:

Դուք Ի՛մն եք:

Ձեր ազատագրումը մոտ է արդեն, բայց այդ դռները բացվում են շնորհակալությամբ և ուրախությամբ:

Աշխատիր մշտապես ուրախ լինել, շատ երջանիկ ու շնորհակալության զգացումով լեցուն:

Իմ օրհնությունը չեմ տալիս նրանց, ովքեր իրենց անգործության են մատնել, այլ նրանց, ովքեր ուրախությամբ համակերպվել և լի են ակնկալիքներով:

Խինդը արտահայտությունն է արտաքին ուրախության: Դրա համար է, որ հանձնարարում եմ ձեզ սիրե՛լ ու խնդա՛լ:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ