Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առանձնացած կյանք

Առանձնացած կյանք
29.03.2024 | 00:13

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 29

Ես կհատուցեմ Իմ ներկայությունը փնտրելու քո ջանքը: ՈՒրախացի՛ր ու ցնծա՛:

ՈՒրախությունը և քաջությունը ի զորու են հաղթահարել բոլոր դժվարությունները: Սակայն անհրաժեշտ է կարևորները կատարել առաջնահերթ կարգով:

Փնտրի՛ր Ինձ, սիրի՛ր Ինձ, ուրախացի՛ր Իմ ներկայությամբ.

Ես քո առաջնորդն եմ, ո՛չ մի վտանգ չի կարող ահաբեկել քեզ: Հարատևի՛ր:

Կարողացիր հասնե՛լ ու մնա՛լ Իմ Զորության մեջ:

Ես ավելի շատ եմ զգում քո կարիքը, քան թե դու` Իմ:

Այժմ մաքառի՛ր ու առա՛ջ քայլիր` ի սեր Ի՛նձ:

Կարո՞ղ ես առանձնացած կյանք ապրել: Առանձնացած` Ինձ հետ:

Թեև աշխարհի մեջ, բայց Ի'նձ հետ մեկուսի:

Քո գաղտնածածուկ առանձնացումներից հետո կարող ես մտնել աշխարհ` ազատելու ու փրկելու ուրիշներին:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ