ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Հիմա ո՞վ է բոշա ու «դիշովկա»՝ եգիպտացինե՞րը, թե՞ դուք, որ հանդուրժում եք օբյեկտիվորեն և փաստացի բացահայտված դավաճանին

Հիմա ո՞վ է բոշա ու «դիշովկա»՝ եգիպտացինե՞րը, թե՞ դուք, որ հանդուրժում եք օբյեկտիվորեն և փաստացի բացահայտված դավաճանին
26.03.2024 | 19:30

ՈՒղիղ 42 տարի առաջ այս օրը Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինի հետ Քեմփ Դևիդում ստորագրեց խաղաղության պայմանագիր․ Եգիպտոսն ու Իսրայելը միմյանց ճանաչեցին, Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին Սինայի թերակղզին, Եգիպտոսը դարձավ առաջին երկիրն արաբական աշխարհում, որը հաշտվեց Իսրայելի հետ, ինչի համար հեռացվեց Արաբական պետությունների լիգայից։ Բանակցությունները դժվար էին ընթանում, գործը հասել էր նրան, որ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը փակել էր Սադաթին ու Բեգինին սենյակում և ասել, որ նրանք դուրս չեն գա այնտեղից, մինչև չպայմանավորվեն։

Պայմանավորվեցին, ստորագրեցին, խաղաղությունը հաստատեցին, այն ժամանակվանից Իսրայելն ու Եգիպտոսը չեն պատերազմել։ Սակայն Քեմփ Դեվիդի պայմանագիրը Սադաթի համար դարձավ մահապատժի վճիռ՝ 1981-ի հոկտեմբերի 6-ին նա ուղիղ եթերում գնդակահարվեց իր մայրաքաղաքում ռազմական շքերթի ժամանակ։

«Ալ Գամաա ալ իսլամիյա» և «Եգիպտոսի իսլամական ջիհադ» կազմակերպությունները որոշեցին, որ Սադաթը դավաճան է, բարիշել է հրեաների հետ, ուրացել է բոլոր արաբներին ու կրոնը։ Եվ իրենց գործն արեցին։

Ասեմ, որ Անվար Սադաթն ամենևին էլ դավաճան չէր, նա տարածք չէր վաճառել, պայմանավորված պատերազմում միտումնավոր չէր պարտվել, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, ընդհակառակը, Սադաթը տարածք վերադարձրեց խաղաղության դիմաց։ Սակայն գտնվեցին ազգային ուժեր, որոնք նրա արածն անընդունելի համարեցին և զրկեցին նրան կյանքից։

Չեմ ուզում արդարացնել Անվար Սադաթին կամ նրան պատժողներին։ Ասածս այն է, որ եգիպտացիներն ի դեմս նշածս կազմակերպությունների իրենց մեջ գտան ուժ ու կամք և, համարելով իրենց նախագահին դավաճան, վերացրին նրան։

«Նոր» Հայաստանի ժողվարչապետը փաստացի դավաճանեց հայ ժողովրդին և տարածքներ վաճառեց թշնամուն՝ մահվան ուղարկելով 7000 հայ զինվորի։

Եվ առ այսօր նա շնչում է:

Չգտնվեց մեկը ո՛չ ռազմական շրջանակներում, ո՛չ քաղաքական դաշտում, որ լուծեր սրա հարցը` ըստ պատշաճի։

Ծառուկյանը խոսում է ծանր տնտեսական իրավիճակի և արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, բնականաբար, Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ։ Եվ այսքանից հետո հայերն իրավունք ունեն բացասաբար արտահայտվել եգիպտացիների մասի՞ն։

Մեզնից շատերը եղել են Եգիպտոսում, և ինչե՞ր են պատմում։

Ասում են, թե՝ բոշա, «դիշովկա», խարդախ ժողովուրդ են։

Տո լավ չէ՞ր դուք էլ լինեիք բոշա ու «դիշովկա», բայց ազգային-պետական հարցերում ձեզ ճիշտ պահեիք։ Հիմա ո՞վ է բոշա ու «դիշովկա»՝ եգիպտացինե՞րը, ովքեր սատկացրին իրենց կարծիքով դավաճան ղեկավարին, թե՞ դուք, որ հանդուրժում եք օբյեկտիվորեն և փաստացի բացահայտված դավաճանին և անհամբեր սպասում եք նրա կողմից կազմակերպված ընտրություններին։

Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Վանեցյան Արթուրին և ժողվարչապետի կազմակերպած ընտրությունների մյուս պոտենցիալ մասնակիցներին հրավիրում են խորհելու այս հարցի շուրջ և ուղեղի պարզություն մաղթում նրանց։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 մարտի, 2021 թ.

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ