ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայ տղան Գորգին խան է և ոչ՝ այսօրվա «չմոները»

Հայ տղան Գորգին խան է և ոչ՝ այսօրվա «չմոները»
01.08.2023 | 07:50

Երբ 17-18-րդ դարերի սահմանագծին անգլիացիները մուտք էին գործում Հնդկաստան, ափամերձ շրջաններում բավական կայացած հայկական համայնքներ գոյություն ունեին։ Դրանցից էին Սուրաթը, Ագրան, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը։ Անգլիացիները, տեղական իշխանությունների հետ բանակցելու համար, սկզբնական շրջանում նույնիսկ դիմում էին հայերի օգնությանը։ 1688-ին անգամ պայմանագիր է կնքվում անգլիական «Արևելահնդկական ընկերության» և հայ վաճառականների միջև, որով վերջիններս արտոնություններ են ստանում սեփական ապրանքները անգլիական նավերով տեղափոխելու հարցում։ Հնդկահայերն ունեին նաև իրենց ծովային նավերը, որոնք երթևեկում էին հայկական դրոշներով։

Կարճ ժամանակ անց, երբ ակնհայտ դարձավ, որ եվրոպացիների նպատակը ոչ այնքան վաճառականությամբ զբաղվելն է, որքան Հնդկաստանի գաղութացումը, սկսեցին առաջանալ հակասություններ, որոնք աստիճանաբար վերաճեցին թշնամանքի։ Անգլիացիների նկատմամբ նման վերաբերմունքն ընդհանուր էր թե՛ տեղացի հնդիկների, թե՛ հայերի համար։ Հայերը սկսեցին եռանդուն մասնակցել անգլիական գաղութարարների դեմ հնդիկների մղած ազատագրական կռիվներին։

Հայ-հնդկական համատեղ պայքարի հիշատակության արժանի նշանավոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ Բենգալիայում, որտեղ 1760-1764թթ. ուժեղ պայքար էր ծավալվել անգլիացիներին Հնդկաստանի արևելյան ափերից դուրս մղելու համար։ Բենգալիայի բանակում կային շատ հայեր, իսկ հրամանատարն էր Գրիգոր Հարությունյանը (Գորգին խան)։ Անգլիացիների դեմ պատերազմում Գորգին խանի բանակը տարավ մի շարք փայլուն հաղթանակներ, և հատկանշական է, որ ամեն անգամ, ի նշան հաղթության, Հնդկաստանի դրոշի հետ մեկտեղ բարձրացվում էր նաև հայկական դրոշը։ Կրած ամեն անհաջողությունից հետո անգլիացիները փորձում էին համոզել, կաշառել Գորգին խանին, որպեսզի վերջինս անցնի իրենց կողմը, բայց նա մնում էր անդրդվելի` հասկացնելով, որ դավաճանությունն իր ազգին հարիր չէ։

«Զի հեռի է յազգեն մերմէ այդպիսի ուխտադրժութիւն»,-ասում էր նա։

Հայ տղան Գորգին խան է և ոչ՝ այսօրվա «չմոները»։ Ասում է` հանրային լողափում դուռը բացեցի, դռնակը մնաց ձեռքս։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ