ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նպատակը նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր

Նպատակը նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր
07.05.2023 | 20:49

Պրահայում, կառավարիչը Ստալինի վերաբերյալ բարբաջում էր, և դա ուներ մեկ նպատակ` Մոսկվա գնալուց և մայիսի 9-ի Հաղթանակի տոնից առաջ, նոր հակառուսական ալիք բարձրացնել: Նա փորձ արեց հաղթանակի սիմվոլ հանդիսացող Ստալինի կերպարը նվաստացնել (այդ հեքիաթը, որ նա ընկած է եղել օգտագործել են լիբերալ գործակալները, Ստալինին վարկաբեկելու համար), փորձ արեց նաև հարցականի տակ դնել Ստալինի կարևորագույն դերը Հայրենական մեծ պատերազմում, և դա անում է Պրահայում, այսինքն Եվրոպայում:

Այն Եվրոպայում, որը մի քանի օրում ծնկի իջավ ֆաշիստական Գերմանիայի առջև:

Եթե կարծում եք, որ նա միամտաբար դա արեց, չարաչար սխալվում եք:

Նա և նրա տերերը շատ լավ գիտեն ՌԴ նախագահ, Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Ստալինի անձի նկատմամբ, և նրա` պատվիրված արարքը հստակ ուղված էր Պուտինին:

Բայց ուզում եմ հիսթափացնել նրան` դու մնացիր քո պրիոմի տակ, քանզի քեզ վաղու՜ց բոլորը լավ ճանաչում են, նաև գիտեն քո տերերին, ուստի դրանից ելնելով էլ քեզ վաղուց մարդատեղ չեն դնում և քո ասածները им до лампочки или до фени!

Այնպես, որ քեզ մի՛ տուր պատերով, որպեսզի տերերիդ հաճոյանաս:

Ավելի քան 100 տարի անց, Արևմուտքի վարած քաղաքականությունը չի փոխվել, փոխվել են միայն գործող դեմքերը և անունները:

Ցավալի է, բայց նաև փաստ, չի փոխվել հայերի վերաբերմունքը դեպի Արևմուտք՝ իմանալով նրա կեղծ և երկակի ստանդարտներ պարունակող էությունը: Վերջում վկայակոչեմ, թե ինչ է ասել Ստալինն Արևմտյան Հայաստանի մասին.

«Այդ այն դրախտային անկյունն է, որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական իղձերի և Արևելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել)։

Հայերի ջարդեր ու կոտորած, մի կողմից բոլոր երկրների դիվանագետների փարիսեցիական պաշտպանություն, որպես նոր կոտորածի քողարկում մյուս կողմից, իսկ դրա հետևանքով արյունաշաղախ, խաբված ու ստրկացած Հայաստան: ՈՒ՞մ ծանոթ չեն «քաղաքակիրթ» տերությունների դիվանագիտական «հերոսությունների» այդ սովորական պատկերները։

Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոս պաշտպանները, բայց բնավ ո՛չ հեռատես քաղաքագետները, որոնք շատ անգամ են խաբվել իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից, չեն կարող այժմ տեսնել, որ դիվանագիտական կոմբինացիաների հին ուղին Հայաստանի ազատագրության ուղին չէ....»

Իոսիֆ Ստալին

Պրավդա 227,

31 դեկտեմբերի, 1917 թ.

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լուսանկարում`Ստալինի հուշարձանը Մոնումենտի բարձունքում` Երևան, 29 հոկտեմբերի, 1950 թվական:

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ