Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ադրբեջանցիները Շուռնուխում են, գյուղը կարող է կիսվել

Ադրբեջանցիները Շուռնուխում են, գյուղը կարող է կիսվել
24.12.2020 | 15:59

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում՝ հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձեւ են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։ Սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։

Դիտվել է՝ 4167

Մեկնաբանություններ