Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը

Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը
04.12.2020 | 23:59

Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջև՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, և մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը: Նա հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել: Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:


«Այդ հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններում հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Ուկրաինայի նախաձեռնությունը Ղրիմի հարցով բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ