Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ֆելիքս Ցոլակյան. Իմ ձեռքերն արդեն ազատ են

Ֆելիքս Ցոլակյան. Իմ ձեռքերն արդեն ազատ են
17.11.2020 | 22:44

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին դիմավորել է առաջնագիծ մեկնած ԱԻՆ աշխատակիցների ջոկատին ու հայտարարել, որ իր ձեռքերն արդեն ազատ են` ասելով, որ վերջին օրերի շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Նա ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմավորում է առաջնագիծ մեկնած գումարտակին։ Նախարարը տեղեկացրեց, որ ջոկատի մեկնելուց հետո, առաջին օրերին, ԱՀ նախագահի շնորհակալական խոսքերին է արժանացել, որովհետև գումարտակն ուղղակի գնացել է այն տեղը, որտեղ ցույց են տվել՝ առաջնագիծ։ Ցոլակյանը տղաներին ասում է, որ նրանց շնորհակալություն ասելը քիչ է։

«Շնորհակալություն ամեն ինչի համար, նրա համար, որ հրամանը կատարեցիք, կատարեցիք ձեր պարտքը։ Ձեր՝ այնտեղ լինելը իմ ձեռքերը շատ էր կապել, պարբերբար մտածում էի, երբ դուք պետք է վերադառնաք։ Փառք Աստծո, դուք վերադարձել եք, իմ ձեռքերը մի քիչ ավելի ազատ են։ Այս վերջին շրջանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և տեղի են ունենում»,- ասաց նախարարը և տղաներին հաջողություն մաղթեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նախարարը սպասել է ջոկատի վերադարձին` հրաժարականի դիմում ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ