Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Առաջին միջադեպն Արցախում ռուս խաղաղապահների օրոք

Առաջին միջադեպն Արցախում ռուս խաղաղապահների օրոք
16.11.2020 | 13:04

Երեկ տեղեկություն եղավ, որ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն:

Դեպքը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության եւ ռուս խաղաղապահների Ղարաբաղ մուտքի հաջորդ օրը: Այսինքն, եռակողմ հայտարարության երկու կողմերը՝ Բաքուն եւ Ռուսաստանը, չեն կատարել ստանձնած պարտավորությունը: Կարող են իհարկե լինել առարկություններ, որ դա եղել է այն ժամանակ, երբ դեռ խաղաղապահները լիարժեք չէին տեղակայվել Ղարաբաղում: Միեւնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ Բաքուն չի դադարեցնելու սադրանքները Ղարաբաղում մնացած հայ բնակչության դեմ, առավել եւս, որ եռակողմ հայտարարության դրույթներով հայ բնակչությունը մնացել է պատանդի վիճակում, եւ այդ հանգամանքն առավել ընդգծվելու է դրույթների իրագործմանը զուգահեռ:
Հայ բնակչության գործոնը Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների հետ միասին խաղարկվելու է ներկայիս իրագործվող քաղաքականության համար: Հայաստանում որեւէ մեկը մտածո՞ւմ է այս մասին:

Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ