ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է

COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է
23.09.2020 | 11:22

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունն այս տարի կանցկացվի ավելի համեստ ձևաչափով COVID-19-ի պանդեմիայի պատճառով՝ սեպտեմբերի 22-ին տեղեկացրել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլաֆ Նյոլստադը NRK հեռուստաալիքի եթերում: Սանիտարական նկատառումներով չի կայանա ավանդական բանկետը նոր մրցանակակրի պատվին, իսկ մրցանակը կհանձնվի Օսլոյի համալսարանի շենքերից մեկում: Սովորաբար արարողությունը տեղի է ունենում մայրաքաղաքի քաղաքապետարանի մեծ դահլիճում՝ հազարից ավելի հրավիրյալների մասնակցությանբ: Օսլոյի համալսարանի դահլիճը, որտեղ կկայանա արարողությունը, 100 մարդու համար է հաշվարկված: Նոբլելյան ինստիտուտի տնօրենն ասել է, որ տարօրինակ կլիներ 1000 տեղանոց դահլիճում կազմակերպել միջոցառում, որի ներկաները 200-ից չեն անցնելու: Նյոլստադի խոսքով՝ արարողությունը համալսարան տեղափոխելով՝ ցանկացել են ընդգծել հանգամանքների բացառիկությունը, որում այդ տարի շնորհվում է մրցանակը, և համերաշխություն դրսևորել Շվեդիայի հետ:

Հուլիսին Ալֆրեդ Նոբելի հիմնադրամը հայտարարել է, որ 1965-ից առաջին անգամ Ստոկհոլմում հանդիսավոր ընդունելությունը չի կայանա: Ավանդաբար՝ ընդունելությունը հաջորդում է մրցանակաբաշխությանը գրականության, էկոնոմիկայի, բժշկության, քիմիայի, ֆիզիկայի ոլորտներում: Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում: Հոկտեմբերի 9-ին հայտնի կդառնա մրցանակակրի անունը, իսկ պարգաևատրումը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին: Հաղթողը կստանա ոսկե մեդալ, դիպլոմ և 9 միլիոն կրոն՝ 865 000 եվրո: Նյոլստադը նշեց, որ կախված սանիտարական իրավիճակից՝ պարգևատրումը կարող է նաև տեսակապով կատարվել, այդ դեպքում մրցանակակրի պատվին հանդիսությունները մեկ տարով կհետաձգվեն:
RFI


Հ.Գ. Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուները այս տարի, ինչպես ամեն տարի, շատ են: Գիտնականները, որ զբաղվում են Ռուսաստանով, առաջադրել են Ալեքսանդր Նավալնու թեկնածությունը, որ դեռ բուժվում է Բեռլինի ՙՇարիտե՚ կլինիկայում ՙՆովիչոկով՚ թունավորման փորձից հետո: 2019-ին նորվեգացի պատգամավոր Գուրի Մալբին առաջարկել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել Հոնկոնգի ժողովրդին, որ պայքարում է իր իրավունքների համար ընդդեմ Չինաստանի իշխանությունների: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 2020-ի Խաղաղության մրցանակը պետք է իրեն շնորհվի: Սպասենք հոկտեմբերի 9-ին, չի բացառվում, որ մրցանակակրի անունը մինչև այսօր լայն շրջանառված չլինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ