ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ցան­կա­ցած նոր տուն ան­սո­վոր է բնակ­չի հա­մար»

«Ցան­կա­ցած նոր տուն ան­սո­վոր է բնակ­չի հա­մար»
03.07.2020 | 00:59

Ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ մի կարճ ժա­մա­կա­հատ­ված դա­դա­րեց­վել էր նաև Սոս Սարգ­սյա­նի ան­վան պե­տա­կան Հա­մազ­գա­յին թատ­րո­նի շեն­քի շի­նա­րա­րու­թյու­նը։ «Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յումս ակ­տի­վո­րեն ըն­թա­նում են, ար­դեն շեն­քը ե­րես­պատ­վել է, մո­տե­նում են ա­վար­տին նաև ներ­քին հար­դար­ման աշխ­տանք­նե­րը,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Հա­մազ­գա­յին թատ­րո­նի տնօ­րեն ԱՐ­ՄԱՆ ՆԱ­ՎԱ­ՍԱՐ­ԴՅԱ­ՆԸ։- Այս տար­վա աշ­նա­նը թատ­րո­նի շեն­քը պատ­րաստ կլի­նի, սա­կայն հարցն ու­րիշ կողմ ու­նի։ Բե­մա­կան սար­քա­վո­րում­նե­րը, լու­սա­յին, ձայ­նա­յին հա­գեց­վա­ծու­թյու­նը շեն­քը կա­ռու­ցող ըն­կե­րու­թյու­նը չի ա­պա­հո­վե­լու, այլ՝ մենք ի սկզ­բա­նե այդ­պես ենք պայ­մա­նա­վոր­վել, ո­րով­հետև դա խիստ մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում է պա­հան­ջում։ Եվ ի­հար­կե, աշ­խար­հում տի­րող այս վի­ճա­կը մեզ խան­գա­րեց՝ այն ա­ռու­մով, որ մտա­դիր էինք ի­րա­կա­նաց­նել դրա­մա­հա­վաք, դի­մել հո­վա­նա­վոր­նե­րի. ու­զում էինք, որ բե­մի տեխ­նի­կա­կան վե­րա­զի­նու­մը հա­մա­հունչ լի­նի 21-ր դա­րին, բայց ա­ռայժմ կօգ­տա­գոր­ծենք մեր ու­նե­ցած տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը, մինչև որ կա­մաց-կա­մաց նո­րաց­նենք»։


Մինչ ար­տա­կարգ դրու­թյու­նը Հա­մազ­գա­յի­նը ա­ռաջ­նա­խա­ղի էր պատ­րաստ­վում։ Բե­մա­կան փոր­ձերն ըն­թաց­քի մեջ էին, պատ­րաս­տում էին դե­կո­րա­ցիան։ Տնօ­րե­նը վս­տա­հեց­նում է, որ հենց թույ­լատր­վեն ներ­կա­յա­ցում­նե­րը, 10-15 օ­րից հան­դես կգան ա­ռաջ­նա­խա­ղով։ Այս ըն­թաց­քում էլ ան­գործ չի մնա­ցել թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան խում­բը, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ի­րա­կա­նաց­րել են «Ա­ռա­կա­նի» նա­խա­գի­ծը, շու­տով երկ­րորդ նա­խա­գի­ծը կլի­նի ե­թե­րում։ Դար­ձյալ մե­կու­սաց­ման թե­լադ­րած ձևա­չա­փով պայ­մա­նա­վոր­ված և հենց մե­կու­սաց­ման օ­րե­րին դե­րա­սան­նե­րը տա­նը փակ­ված նկա­րա­հա­նել են ֆիլ­մա­շար՝ Վա­հան Թո­թո­վեն­ցի «Կյան­քը հին հռով­մեա­կան ճա­նա­պար­հի վրա» ստեղ­ծա­գոր­ծու­թյան հի­ման վրա։ Մաս­սա­յա­կան տե­սա­րան­ներ չկան, ա­մեն դե­րա­սան նկա­րել է ինքն ի­րեն։


«Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված նա­խագ­ծե­րը կպահ­պան­վե՞ն ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո» հար­ցին ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ ցան­կա­ցած դժ­վա­րին ի­րա­վի­ճա­կում մի լավ բան գտ­նում ես. «Ա­ռա­կա­նին» ծն­վել է պա­րա­պուր­դի օ­րե­րին, լավ ծրա­գիր է, և՛ ի­րենք են սի­րել, և՛ հան­դի­սա­տե­սը, հա­վա­նա­բար շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա։
Հե­տաքր­քր­վե­ցինք նաև՝ նոր շեն­քը հա­մա­հու՞նչ է մի­ջա­վայ­րին, քա­ղա­քին, Հա­մազ­գա­յին թատ­րո­նի ո­գուն։
«Ցան­կա­ցած նոր տուն ան­սո­վոր է բնակ­չի հա­մար, բայց ես կար­ծում եմ, որ շեն­քը մթ­նո­լորտ, ջեր­մու­թյուն կու­նե­նա։ Հի­մա էլ ու­նի այդ ջեր­մու­թյու­նը։ Երբ գնում ենք նոր շենք, այդ ջեր­մու­թյու­նը զգում ենք ու մերն ենք հա­մա­րում։ Ա­մե­նա­կարևորն այն է, որ հան­դի­սա­տե­սը լավ զգա ի­րեն նոր թատ­րո­նում։ Մենք շատ բե­մե­րում ենք խա­ղա­ցել, հեշտ կհար­մար­վենք նոր մի­ջա­վայ­րին։ Իսկ որ լավ թատ­րոն ենք ու­նե­նա­լու՝ և՛ ար­տա­քին տես­քի, և՛ բո­վան­դա­կու­թյան ա­ռու­մով, չեմ կաս­կա­ծում»,- ա­սաց Ար­ման Նա­վա­սար­դյա­նը։

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարները՝ Էդ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ