Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ռուսաստանը պատրաստ է օդից աջակցել սիրիական ազատ բանակի ցամաքային գործողություններին

Ռուսաստանը պատրաստ է օդից աջակցել սիրիական ազատ բանակի ցամաքային գործողություններին
25.10.2015 | 11:40

Մոսկվան պատրաստ է օդից աջակցել ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի ցամաքային գործողություններին՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, եթե Ռուսաստանը ստույգ տվյալներ ստանա նրա գտնվելու վայրի մասին. «Մենք պատրաստ ենք հայրենասեր ընդդիմությանը, այդ թվում, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակին» աջակցել օդից, թեև մեզ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել, թե ամերիկյան գնահատականներով որտեղ են գտնվում ահաբեկիչները, և որտեղ են գտնվում հայրենասեր ընդդիմադիրները»:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ