18.12.2020|
00:40
Ս. թ. դեկտեմբերի 13-ին անհագ թշնամուն են հանձնվել Արցախի հերթական բնակավայրերը` Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն ու Թուրքիայի հատուկջոկատայինները հարձակվել էին դեռ նախօրեից: Նույնիսկ հայերիս համար կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ նշված գյուղերի հանձնումն Ադրբեջանին: Թող որևէ մեկը չհամարձակվի ասել, թե կատարվածի համար չկան պատասխանատուներ, չկան մեղավորներ: Չե՛ն կարող չլինել, կա՛ն: