19.12.2013|
17:15
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: