19.12.2013|
12:22
Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր: