Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Երևանը նիկոլ բերեց, վզներիս փաթաթեց, «ջարման» մարզերն են քաշում

Երևանը նիկոլ բերեց, վզներիս փաթաթեց, «ջարման» մարզերն են քաշում
28.04.2024 | 13:40

ՈՒզում եմ ասել՝ էսքան ժողովուրդը ո՞նց կարա սխալ լինի, մեկ էլ հիշում եմ, թե ինչպես «ձայն բազմացը» 18-ին ողջ երկու երկիր մի պատահական բարեկենդանի հանձնեց, հիմա նրանից մաս-մաս ուզում է հետ խլել, չի ստացվում:

Բա որ ասում էի՝ «ձայն փոքրա՛ցն» է Աստծո ձայնը, չէիք հավատում, շան տեղ չէիք դնում պրովինցիայից հնչող տագնապալի աղաղակիս, թե՞ ավելի հեշտ էր վաղաժամ տեսնողի աչքերը հանելը:

Հիշեցի՞ն հին ընկերներս «ձայն բազմացի» ու «ձայն փոքրացի» համար մղած կռիվս, ինչի արդյունքում երկիր կորցրինք, ազատագրված տարածքներ, ու հիմա հերթը հասել է ՀՀ-ին:

Իմ փոքրիկ ու մեծ ձայնով ոռնում էի՝ ազգ, «ձայն փոքրացին» հավատա, դա՛ է Աստծո ձայնը, միայն «Իրատեսն» էր հղումներս տանում:

Որքան ծիծաղելի էր այլևս «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» հանրահայտ ասույթը, նիկոլը գլխիվայր շուռ էր տվել աշխարհը…

Ի՞նչ եղավ, ճշտի զգացողությունն էլ կորավ, հիմա չգիտեմ էլ որն է ճիշտը, երկուսն էլ խառնեցինք իրար, կորցրինք տարբերակման բնազդը:

Տեսա՞ք, որ կորցնելն ավելի հեշտ է, քան՝ կորցրածը հետ բերելը, ստի հետևից գնալն ավելի գրավիչ է, քան՝ ճշտի:

Գոնե այսքան ուշացումով խելքի գանք: Ճիշտ խոսքը ցավ է տալիս, բայց նորից պիտի ասեմ. Երևանը նիկոլ բերեց, վզներիս փաթաթեց, «ջարման» մարզերն են քաշում: Արցախն էլ կորցրինք, դաս չեղավ:

Հիմա ոնց նիկոլ եք բերել, այդ նույն կոտրած թաթով էլ հեռացրեք, հույսներդ մի փոքրիկ գյուղի, քաղաքի վրա մի դրեք, կամ գոնե մի երկու հարյուր հազար հոգով կանգնեք հեռացնողի կողքին, ոչ թե մեծաբերան և ուշացած դատողություններ արեք, թե հաջորդը Սյունի՜քն է, Մեղրի՜ն, ձեզանից էլ լավ գիտենք հաջորդների ու ամենավերջի մասին:

Էլ «բազմաց» ու «փոքրաց» հարց չկա, այնպես էլ չլինի, որ հիմա էլ բեթարի բեթարը բերեք, սա էլ չգա ավարտված տեքստի վերջակետը դնի:

Ձեր խելացնորությանը ծանոթ լինելով՝ սրանից էլ եմ արդեն վախենում:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 11371

Մեկնաբանություններ