Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նիկոլական քարոզն ու հասարակության դեգրադացման գործընթացը

Նիկոլական քարոզն ու հասարակության դեգրադացման գործընթացը
06.04.2024 | 06:58

Էն փաստը, որ, ըստ սոցհարցումների, էսօր Նիկոլն ունի իր իշխանության պատմական մինիմում ռեյտինգը, դա նորմալ է, անձամբ ինձ ընդհանրպաես չզարմացրեց, լրիվ տրամաբանության մեջ է, որ նրա դրական վարկանիշը 8 տոկոս է, իսկ անտիռեյտինգը՝ 47, 1։ Սա բնական ռեակցիա է, որ երկրի կառավարումը բոլոր բնագավառներում տապալածը պետք է հանրության մոտ ցածր վարկանիշ ունենա:

Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ հենց էդքան էլ (ավելի կոնկրետ՝ 7 տոկոս) «Ելքը» հավաքել էր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ու, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն ասում էր, թե «7 տոկոս հավաքած քաղաքական ուժի հետ ես քննարկելու բան չունեմ», լրիվ ճշմարտություն էր։ Էն էյֆորիայի դոզան վաղուց անցել է՝ առերեսվեք իրականության հետ:
Հիմա հարցումների մյուս դրվագի մասին, որը, գուցե, շատերին խոր մտահոգության առիթ չի տվել, չնայած, շատ հնարավոր է, որ ես ուղղակի շփոթում եմ։
Տեսեք՝ Նիկոլն առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացնել Տավուշի մարզից, ինչը նշանակում է՝ 4 բնակավայրերի փոխանցումն Ադրբեջանին. ի դեպ, Փաշիննյանն ու նրա վարչախմբի անդամները ոչ մի հոդաբաշխ պատասխան ու մեկնաբանություն չունեն, թե ինչո՞ւ են սահմանազատումն անում կոնկրետ հենց այդ հատվածից։ Հարցվածների 2,9 տոկոսի համար սա միանշանակ ընդունելի է, 6 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի, 7,8 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի չէ, 79,9 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, իսկ 3,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Այսինքն, տվյալ պրոցեսին դեմ է ընդհանուր հարցվածների 90 տոկոսը, բայց հիմա՝ ամենաաբսուրդը։ Ստացվում է՝ Հայաստանում կա մարդկանց մի խումբ՝ յուրաքանչյուր 100-ից 10-ը, որն ունի հողերը հանձնելուն կողմ կարծիք։ Այսինքն, վերջին տարիների նիկոլական քարոզն ու հասարակության դեգրադացման գործընթացը հասել են նրան, որ մարդկանց շրջանում նման տեսակետներ կրողները թիվ են կազմում, ու սա է իրավիճակի իրական ողբերգությունը։
Իրականում ես այն կարծիքին չեմ, թե նման մտածելակերպ ունեցողները նոր են հայտնվել հանրության մեջ, սակայն, մարազմն այն է, որ բաց տեքստով այդ մասին խոսողներն են ավելացել, որն էլ Նիկոլի ու իր նման թուրքական օրակարգ կրողների սրտի ուզելիքն է։ Սա վկայում է այն մասին, որ Նիկոլին հաջողվել է այդ 10%-ին իրենով անել և ծառայեցնել իր հակապետական պրոյեկտին:
Նժդեհի ասած՝ վախեցեք ազգի տականքից ու ներքին թուրքից՝ դա է երկիր քանդողն ու կործանողը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ