ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս պատերազմը ուղղուած է համայն հայութեան դեմ

Այս պատերազմը ուղղուած է համայն հայութեան դեմ
23.03.2024 | 15:00

Ամենեն կարեւորը այն է որ լիբանանահայերը Լիբանան գտնուող սուրիահայերեն խնդրեն, որ իրենց պատմեն, թէ Սուրիահայ համայնքին ինչպես կործանեց թուրքական խորամանկութիւնը . առավել՝ հարց տան Հայաստանի մեջ գտնուող իրենց մոտիկներուն, որոնց հեռու կը նախընտրեն տեսնել, թէ ինչպես Արցախը կործանուեցավ, որպեսզի հասկնան, որ թուրք-ազերիական դաշինքի թշնամիական արշավի թիրախը չի սահմանափակուելու Հայաստանով:

Դադրեցուցեք անիմաստ ձեռնարկները, կարծելով, թէ «մենք հեռու ենք այս բոլորեն»: Ելլեք եկեք Հայաստան յաջորդ օդանավով եւ եկեք առանց հեղինական ցուցադրական մոտեցումներու, լուսարձակներ եւ քամերաներ մոռացեք: Հայ ազգին վրայ հայտարարուած է պատերազմ Հայաստան եւ ամեն տեղ, ուր կարելի է հասնիլ: Եկեք քննարկելու, այս պատերազմը ուղղուած է համայն հայութեան դեմ:

Պետեր Մանուկեան

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ