ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինքնիշխանությունը էլ ո՞րն է

Ինքնիշխանությունը էլ ո՞րն է
22.03.2024 | 17:01

Վերջը ես չհասկացա մի բան` էս որ ամեն ինչ հերթով ուզում է տալ, երկրի ինքնիշխանության պահը էլ ո՞րն է։

Բա ո՞նց չասեմ` վերջը միջանցքն էլ է տալու, ուղղակի հենց սկզբից չտվեց, որ դա չտալու անվան տակ մնացածը տա։

Եթե հենց սկզբից Նոյեմբերի 9-ի թղթով աներ, ապա Արցախի մնացած մասը մնալու էր, Լաչինի միջանցքը մնալու էր։ Հա, Հայաստանով էլ ճանապարհ էր լինելու դեպի Նախիջևան, ու դա մի երկու կամուրջ կառուցելով կարելի էր այնպես անել, որ հատման կետեր չլինեն։

Էլ չեմ ասում, որ Լաչինի միջանցքի ցանկացած փակման դեպքում մեր կողմը կարող էր փակել էդ ճանապարհը։

Ու այսքանից հետո եթե հետ չի կանչում Նոյեմբերի 9-ի թղթի ստորագրությունը, ուրեմն, դա էլ է տալու։

Իմ կարծելով, ձգձգում է դա միայն այն բանի համար, որ դրա հսկողությունը ռուսների փոխարեն անեն ուրիշ ուժեր։ Իսկ թե որ ուժերը, չգիտեմ կոնկրետ։ Կարծում եմ, որ թուրքական կլինեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ