Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նիկոլականնե՛ր, նախկինների թալանված բանակին որտեղի՞ց 6 միլիարդ դոլարի զենք

Նիկոլականնե՛ր, նախկինների թալանված բանակին որտեղի՞ց 6 միլիարդ դոլարի զենք
15.03.2024 | 16:48

Ադրբեջանի բռնապետն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել և առգրավել են 5 միլիարդ դոլարի զենք, իսկ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակման ժամանակ ևս 1 միլիարդի:

Ընդհանուր՝ ստացվում է 6 միլիարդ դոլար:

Ի դեպ, նշեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 5 միլիրադ դոլարի զենքի ոչնչացման մասին Ալիևը հայտարարել էր պատերազմից գրեթե անմիջապես հետո, որին Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել ու հիմա էլ չեն արձագանքի, քանի որ գիտեն, որ հերքելու դեպքում Ալիևն ապացույցներ կներկայացնի:

Եթե նույնիսկ այս թիվը մի փոքր ուռճացված էլ է, ապա միևնույն է հարց է ծագում՝ որտեղի՞ց նախկինների օրոք թալանված հայկական բանակին այդքան զենք:

Ըստ Ալիևի, նիկոլականների ասած նախկինների օրոք թալանված հայկական բանակը, պարզվում է ,շատ լավ զինված է եղել, քանի որ կապիտուլյանտ Նիկոլն իշխանության գալուց հետո առանց հրթիռ գնված «մետաղաջարդոն» 4 ՍՈՒ-30 ինքնաիռներից, որոնց վրա ծախսել էր 130 միլիոն դոլար և ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարը վճարվել է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ու պետբյուջեից որևէ լումա չի ծախսվել և 2019-ին Հորդանանից 20-րդ դարի

60-70-ական թվականների ՀՕՊ համակարգերից բացի ոչինչ չի գնել:

Հարց՝ ու՞մ գնած զենքն է Նիկոլը նվիրել թուրքերին կամ դարձրել մետաղաջարդոն:

Պատասխանը պարզ է՝ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ և բացարձակ պարտադիր չէր, որ այդ զենքը նախկինները ԳՆԵԻՆ պետբյուջեի գումարներով կամ ընդհանրապես գնեին:

Չի բացառվում, որ մենք այն նաև ՆԱԽԿԻՆՆԵՐԻ օրոք նվեր ենք ստացել...

Հայկական բանակի ԹԻՎ ՄԵԿ թշնամին Նիկոլն է ու իր քայլիստների թայֆան:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ