ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե չեք նկատել…

Եթե չեք նկատել…
17.02.2024 | 16:27

Վերջին օրերին հայ մարզիկների հաջողությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու ՍՊՈՐՏԻ նախարար Ժաննա Անդրեասյանի համար կարևոր իրադարձությունների շարքից չեն…

Համենայն դեպս, նաև սպորտի համար պատասխանատու նախարարը որևէ գրառում չի կատարել այս կապակցությամբ:

Սակայն կա քաղաքական մի այր, ով առիթը բաց չի թողնում հայ մարզիկների հաջողություններով փիառվելու համար: Եթե դիտում եք նրա էջը, ապա երկրի անվտանգության, Ադրբեջանից եկող վտանգների, համակարգային կոռուպցիայի մասին բան չեք կարդա…

Երևի Ժաննա Անդրեասյանին հենց նա էլ արգելել է մեր մարզիկների հաջողություններով փիառվել:

Այդ մարդը ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, նույն Արայիկը, ով, համաձայն իր պաշտոնական կենսագրությանը, չորս տարի շարունակ հանդիսացել է հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնության անդամ:

Խորհրդարանական ընդդիմությունը մինչ օրս չի պարզել, թե որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը զբաղվել դարակազմիկ հաշտեցման գործողություններով…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ