ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում

Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում
07.02.2024 | 16:29

Ծերեթելի ազգանունով երեք հայտնի անձ կա` Իրակլի, Ակակի և Զուրաբ Ծերեթելիները:

Երևանի Արտաշիսյան փողոցը նախկինում կոչվել է Ծերեթելիի անվան փողոց: Այն կառուցվել է 1959 թ.:

90-ական թվականներից մինչև վերջերս Ծերեթելիի անվան փողոցի շրջակայքում իրենց ծառայություններն էին մատուցում սոցիալապես անպատասխանատու կանայք:

Ճանաչված քանդակագործ Զուրաբ Ծերեթելին այժմ 90 տարեկան է և ապրում է Մոսկվայում: Երևանի Ծերեթելիի փողոցը ֆիզիկապես չէր կարող կրեր վերջինիս անունը:

Մնացին Իրակլի և Ակակի Ծերեթելիները: Նրանցից առաջինը` Իրակլին, հեղափոխական էր, սակայն բոլշևիկ (կոմունիստ) չէր` մենշևիկ էր, Լենինի հետ հրապարակային վեճ ուներ և բնակվում էր ԱՄՆ-ում: Չեմ կարծում, որ 1959 թ. երևանյան փողոցն անվանակոչեին Իրակլի Ծերեթելիի անվամբ:

Մնաց բանաստեղծ Ակակի Ծերեթելին:

Վերջերս (նաև այսօր) Երևանի ավագանիում անընդհատ հիշատակվում է Ծերեթելիի փողոցը: Ավագանիները միմյանց «ուղարկում են» այդ փողոց, մտաբերում են փողոցի հին և բարի համբավը:

Սակայն ...

Նախ` համոզված եմ, որ Ծերեթելիի փողոցն անընդհատ հիշատակող ավագանիները չգիտեն, թե ով է Ծերեթելին: Միաժամանակ, կարծում եմ, որ ավագանիներից ոչ բոլորը գիտեն փողոցի այժմյան անունը:

Արդյունքում, ստացվում է, որ անտեսվում է հին հայկական տոհմը և պղծվում է վրացի բանաստեղծի հիշատակը:

Ավելին, քանի որ «ծերեթելյան» թեմաներով «բանավեճն» ընթանում է ոչ թե շուկայում, այլ Երևանի ավագանիում, ապա այն կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ.

Չգիտեմ, թե ինչպես կվարվեր պաշտոնական Երևանը, սակայն անձամբ ինձ դուր չէր գա, որ Թբիլիսիի քաղաքապետարանում, ենթադրենք` Հովհաննես Թումանյանի անունը հիշատակվեր Գլդանիում ծառայություն մատուցող թեթևաբարո կանանց հետ միասին:

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ