Արցախում սովամահ եղած մեր հայրենակցի նկարի տարածումը սխալ էր։ Դա աշխարհում որևէ մեկին չի հետաքրքրում, ոչ էլ սթափեցնում, այլ միայն, առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող արցախցիներին, էլ ավելի է սթրեսի ենթարկում։
Չգիտեմ ինչու, բայց մոտս տպավորություն է, որ ազգովի Արցախն ենք հանձնում՝ ով ոնց կարող է:
Մենք ոչ Արցախին ենք արժանի, ոչ էլ՝ Հայաստանին։
Մեկ-մեկ ինձ թվում է, որ Եռաբլուրում ոչ միայն մեր հերոսներն են հանգչում, այլ իրական Հայաստանն ու Արցախը:
Արա Վարդանյան