Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Մարիամ Մկրտչյանը նվաճել է մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Այն էլ՝ ժամկետից շուտ, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ։ Այդ պահի դրությամբ, կարճ ասած, 10-ից 10 է «խփել»։
Հայերիս, աղջիկների մեջ, նման բան մեկ էլ հաջողվել է Էլինա Դանիելյանին, ով նվաճել է մինչև 14 (1992թ.) և մինչև 16 (1993թ.) տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը:
Փառք ու պատիվ մեր աղջկան:
Ցանկանք, որ ողջ մարզական կարիերան լինի հաղթանակներով լի։
Մարտին Հուրիխանյան