Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 154-ով՝ հասնելով 168830-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 168-ով և հասել 160838-ի, իրականացվել է 2893 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 676431-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3926-ի: Բուժվում է 4066 մարդ։