ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Դմիտրի Մեդվեդև. Դեռ Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու ժամանակը չէ

Դմիտրի Մեդվեդև. Դեռ Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու ժամանակը չէ
01.02.2021 | 23:33

ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ ակնհայտ է, որ ԼեռնայինՂարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչ ժամկետներ նկատի ունի ապագա ասելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել։

«Կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ», - ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․«Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց դա այդպես է։ Դրա համար ավելի լավ է կարգավիճակի հարցը թողնել ապագային»։
2008-2012-ին Ռուսաստանը նախագահած, հաջորդած 8 տարիներին վարչապետ Մեդվեդևը ժամանակին անձամբ է մասնակցել և միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ 2011-ին նրա միջնորդությամբ Կազանում կողմերը մոտ էին փաստաթղթի ընդունմանը, որը ենթադրում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։


Այսօր Ռուսաստանի նախկին ղեկավարը խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին շեշտում է՝ չլիներ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի, իր բնորոշմամբ, «ոսկերչական» աշխատանքը, արյունահեղությունը այս պահին էլ կշարունակվեր․ «Վլադիմիր Վադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այդ հակամարտության մասնակիցների հետ։ Եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե Ադրբեջանը, թե Հայաստանը պետք է անչափ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»։
Պատասխանելով Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության մասին հարցին, նա ասել է ՝ ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկել Թուրքիայի հետ։ «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը, շատ մտերիմ երկիր Ադրբեջանի համար։ Այդ փաստը հաշվի չառնել հնարավոր չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ որևէ կերպ չհիշատակելով Թուրքիայի հետ դարավոր անհամաձայնություն ունեցող, դիվանագիտական հարաբերություններ չունեցող դաշնակից Հայաստանի անունը, որն անցած երեք տասնամյակների ընթացքում և հատկապես 2020-ի սեպտեմբերի 27-ից ի վեր կտրականապես դեմ է հակամարտությանը Անկարայի միջամտությանը։


Ամիսներ առաջ Անկարայի ապակայունացնող գործոնի մասին մտահոգություն էր հայտնել նաև Մեդվեդևի գլխավորած կառույցը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որն անցած հոկտեմբերին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ քննարկում էր ղարաբաղյան արյունալի պատերազմի ընթացքում Էրդողանի վարչակազմի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու փաստը։ Այսօր Դմիտրի Մեդվեդևը փաստում է՝ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են ղարաբաղյան հարցի շուրջ, կողմերը որոշել են հատուկ մշտադիտարկման կենտրոն ստեղծել։


Անկարայում, մինչդեռ, կարծում են, որ Թուրքիայի հավաքագրած վարձականների, արգելված զենքի կիրառման, անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Բաքվի հաղթած պատերազմն առանձին ուսումնասիրության արժանի երևույթ է։ Հազարավոր մարդկանց կյանքեր խլած 44-օրյա արյունահեղությունը, որը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացնում է որպես «արդարության վերականգնում», նրա համոզմամբ՝ երիտասարդ փորձագետների ուսումնասիրության հրաշալի նյութ է։ «Վերջակետ է դրվել է մեծ անարդարության։ Ղարաբաղյան պատերազմը և տեղի ունեցած գործընթացներն իրականում ուսումնասիրության լավ թեմա են, - աել է Քալընը: - Ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչ քայլեր են ձեռնարկվել։ Դա իրոք կարևոր ուսումնասիրություն կլինի»։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կհանգեցնի նոր աշխարհքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, այստեղ կհայտնվեն նոր հնարավորություններ։ Մոտ ժամանակներս մենք դա կտեսնենք»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ