ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լավրովն ընդունել է Զարիֆին

Լավրովն ընդունել է Զարիֆին
26.01.2021 | 23:34

Իրանը հակամարտության ամենամոտ երկիրն է, և Թեհրանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է՝ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով, այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը մեծ ջանքեր է ներդրել իրավիճակը այստեղ կարգավորելու համար և շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի ջանքերով գտնվեց խնդրի կարգավորումը, որը մեծ հաշվով նման է այն կարգավորմանը, որ մենք էինք առաջարկում», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Ղարաբաղը ռուս-իրանական բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից էր, Զարիֆի այցը Մոսկվա ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված նրա տարածաշրջանային այցի շրջանակներում է: Մոսկվա Զարիֆը ժամանել է Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի ղեկավարության հետ՝ հայտարարելով, թե Իրանը պատրաստ է մասնակցել պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքների վերականգնմանը: Համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ղարաբաղի հարցին Մոսկվան տասնամյակներ շարունակ մեծ ուշադրություն էր դարձնում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հենց Ռուսաստանն է ամենից շատ ակտիվ եղել այս հարցում, մի քանի տարի առաջ ռուսական նոր նախաձեռնությունը կարող էր փրկել հազարավոր կյանքեր, եթե ընդունվեր», - ասել է Լավրովը, հավելելով՝ առաջիկայում ևս Ղարաբաղը կլինի Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Սերգեյ Լավրովը ասուլիսում նաև ընդգծել է, որ կասկած չկա, թե Իրանը կմիանա տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղված նախագծերին։ Լավրովի հետ բանակցությունները սկսելիս Զարիֆը շնորհավորել է ռուսական կողմին Ղարաբաղյան խնդրին վերջ տալու համար և ցանկություն հայտնել ավելի խոր ուսումնասիրել պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Իրանը, թեև պատերազմից հետո շնորհավորել է Բաքվին տարածքները հետ բերելու կապակցությամբ, պատերազմի ընթացքում պահպանել է չեզոք դիրքորոշում և նույնիսկ հաշտեցման սեփական ծրագիրն էր մշակել, որը մնաց թղթի վրա: Այսօր թեև Զարիֆը հայտարարեց, որ այդ ծրագիրը նման էր այն համաձայնագրին, որ նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։


Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան զարգացումներում Թեհրանն ակտիվ ներգրավված է: Մասնավորապես, տրանսպորտային նախագծերը նախատեսում են նաև Հայաստանը և Ռուսաստանն Իրանի հետ կապող երկաթգծի կառուցում ևս: Թեև այս հարցում, ըստ ռուսաստանցի փորձագետների, շատ բան կախված է նրանից, թե երբ ԱՄՆ-ը կվերադառնա Իրանի միջուկային գործարքին և երբ կհանվեն Իրանի դեմ պատժամիջոցները, որոնց պատճառով ռուսական ընկերությունները չեն կարողանում համագործակցել իրանական ընկերությունների հետ:


2017-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ծրագրում էր Իրանի համար երկաթգիծ կառուցել, սակայն 2020-ին դուրս եկավ նախագծից, երբ ԱՄՆ-ը ընդլայնեց պատժամիջոցները իրանական տնտեսական նախագծերին մասնակցող այլ պետությունների ընկերությունների համար:

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ