Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով՝ հասնելով 166094-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 224-ով և հասել 154932-ի, իրականացվել է 779 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 637544-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3800-ի: Բուժվում է 7362 մարդ։