«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը կնքել են պայմանագիր, որով թուրքական ընկերությունները կարտադրեն կորոնավիրուսի դեմ Спутник V տեսակի ռուսական պատվաստանյութը: Ենթադրվում է, որ թուրքերը տարեկան կարտադրեն պատվաստանութի միլիոնավոր դեղաչափեր: Թուրքական արտադրության Спутник V-ը ոչ միայն կօգտագործվի ներքին սպառնամ համար, այլև կարտահանվի:
Спутник V պատվաստանյութը գրանցված է Ռուսաստանում, Հունգարիայում, Բելառուսում, Արգենտինայում, Սերբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում: Այժմ իրագործվում է Спутник V-ն ԵՄ-ում գրանցելու ընթացակարգը: