Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 151392-ի, գրանցվել է մահվան 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1296-ով և հասել 129990-ի, իրականացվել է 3537 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 558446-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3223-ի: Բուժվում է 18197 մարդ։