Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 438-ով՝ հասնելով 149120-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1486-ով և հասել 127452-ի, իրականացվել է 1924 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 551637-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3155-ի: Բուժվում է 18 513 մարդ։