Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 995-ով՝ հասնելով 147312-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1047-ով և հասել 124521-ի, իրականացվել է 2846 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 545240-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3077-ի: Բուժվում է 19714 մարդ։