Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1077-ով՝ հասնելով 146317-ի, գրանցվել է մահվան 36 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1592-ով և հասել 123474-ի, իրականացվել է 3057 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 542394-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3058-ի: Բուժվում է 19785 մարդ։