Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Ֆեյսբուքում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի հայտարարած մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար»,- գրել է Լաքոթը:
Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։