ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ադր­բե­ջան­ցի­նե­րի խորհր­դան­շա­կան օ­րե­րը գա­լիս-գնում են, բայց նրանց հաղ­թա­նա­կը չի գա­լիս ու չի էլ գա­լու»

«Ադր­բե­ջան­ցի­նե­րի խորհր­դան­շա­կան օ­րե­րը գա­լիս-գնում են, բայց նրանց հաղ­թա­նա­կը չի գա­լիս ու չի էլ գա­լու»
06.11.2020 | 09:53

Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՏԱ­ԹԵ­ՎԻԿ ՀԱՅՐԱ­ՊԵ­ՏՅԱՆՆ ա­սում է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը, ի­րենց ա­վագ եղ­բայր­նե­րի՝ թուր­քե­րի նման, ինչ-ինչ խոր­հր­դան­շա­նա­կան օ­րեր են գտ­նում, ու ի­րենց սին ե­րա­զանք­նե­րը փոր­ձում այդ օ­րե­րի հետ կա­պել:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ման­րա­մաս­նում է. դեռևս սեպ­տեմ­բե­րի 29-ին ադր­բե­ջան­ցի պատ­գա­մա­վոր Թու­րալ Գան­ջա­լիևը Facebook-ով հան­րա­յին մի­ջո­ցառ­ման հրա­վեր էր ու­ղար­կել, որ­տեղ նշ­վում էր, թե հոկ­տեմ­բե­րի 18-ին՝ Ադր­բե­ջա­նի ան­կա­խու­թյան օ­րը, հա­վաք­վե­լու են Ստե­փա­նա­կեր­տում: Սիմ­վո­լիկ այդ օ­րե­րը գա­լիս-գնում են, բայց հաղ­թա­նա­կի օրն այդ­պես էլ չի գա­լիս ու չի գա­լու, վս­տա­հեց­նում է մեր զրու­ցա­կիցն ու ա­վե­լաց­նում՝ այս պա­տե­րազ­մը մեզ հա­մար գո­յու­թե­նա­կան կռիվ է, մեկ տար­բե­րակ կա միայն՝ ապ­րել, իսկ ապ­րել նշա­նա­կում է հաղ­թա­նակ տա­նել:


«Ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­սի տրա­մադ­րու­թյուն­նե­րը տար­բեր են: Օ­րի­նակ, երբ նա­խա­գահ Ա­լիևն օ­րերս հայ­տա­րա­րել էր Զան­գե­լա­նի շր­ջա­նի մի շարք գյու­ղե­րի «ա­զա­տագր­ման» մա­սին, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րը հարց­նում էին՝ ներ­կա­յաց­ված գյու­ղե­րի ա­նուն­ներն ար­դեն մի ան­գամ բարձ­րա­ձայն­վել են որ­պես Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­ներ, ին­չու՞ են դրանք որ­պես նոր ա­զա­տագ­րում­ներ ներ­կա­յաց­վում: Բա­ցի Ա­լիևից՝ այս օ­րե­րին ադր­բե­ջան­ցի տար­բեր պաշ­տո­նյա­ներ ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք մշ­տա­պես խո­սել են հնա­րա­վոր հա­մա­կե­ցու­թյան մա­սին, ան­հե­թեթ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի շքերթ են կազ­մա­կեր­պել: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրում են, թե ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը կա­րո­ղա­ցել է այն­պի­սի հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել, որ հա­յե­րը ստիպ­ված պետք է հան­ձն­վեն: Ի­րենց մոտ հաղ­թա­նա­կի տպա­վո­րու­թյուն է, գա­ղա­փար չու­նեն ձա­խող­ված բա­նա­կի, բազ­մա­թիվ կո­րուստ­նե­րի, հա­ջո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­վոր լի­նե­լու ու այլ հան­գա­մանք­նե­րի մա­սին: Իսկ մենք ընդ­հա­կա­ռա­կը՝ հա­սել ենք մի կե­տի, որն ընդ­հան­րա­պես հետ­քայ­լի հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս: Նույն Շու­շին ա­նա­ռիկ ամ­րոց է, որ­տե­ղից մեր պաշտ­պան­վելն ու հա­կա­ռա­կոր­դին ջախ­ջա­խե­լը շատ ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է»,- նշում է պատ­գա­մա­վո­րը:


Տաթևիկ Հայ­րա­պե­տյա­նը դրա­կան է հա­մա­րում ռազ­մա­ճա­կա­տում տի­րող ի­րա­վի­ճա­կը քար­տե­զի մի­ջո­ցով հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու գոր­ծե­լաո­ճը: Ինչ­քան բաց ես լի­նում հա­սա­րա­կու­թյան հետ, ա­սում է, մար­դիկ այն­քան լավ են հաս­կա­նում՝ ինչ է պետք ու ինչ կա­րող են ա­նել: Շա­տե­րը, ա­վե­լաց­նում է մեր զրու­ցա­կի­ցը, հենց միայն այդ քար­տե­զին նա­յե­լով են ո­րո­շել ա­ռաջ­նա­գիծ մեկ­նել, կա­մա­վո­րա­կան խմ­բեր են կազմ­վել, թի­կուն­քում աշ­խա­տանք­ներն էլ ա­վե­լի հա­մա­կարգ­ված են դար­ձել և այլն: Մինչ­դեռ ադր­բե­ջան­ցի այն հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րը նույ­նիսկ, որ մշ­տա­պես փոր­ձել են օ­բյեկ­տիվ լի­նել, ըստ պատ­գա­մա­վո­րի դի­տար­կում­նե­րի, ժա­մա­նա­կից շուտ հաղ­թա­նա­կի էյ­ֆո­րիա­յով են տար­վել:


Հայ­րա­պե­տյա­նը զու­գա­հեռ­ներ է անց­կաց­նում այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րի և 1992-ի հետ, երբ Ադր­բե­ջա­նում իշ­խա­նու­թյան ե­կավ պան­թուր­քա­կան գա­ղա­փար­նե­րի տեր Ա­բուլ­ֆազ Էլ­չի­բե­յը, ո­րի գոր­ծու­նեու­թյունն ու վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Ա­լիևը միշտ է քն­նա­դա­տել: Հի­մա, փաս­տո­րեն, նույն ճա­նա­պար­հով է գնում ու ա­ռաջ տա­նում պան­թուր­քա­կան գի­ծը: Ի­հար­կե, հա­վե­լում է իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը, Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տը փոր­ձում է շատ ա­վե­լի զգու­շա­վոր լի­նել ու չփ­չաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ, բայց նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բո­լո­րո­վին այլ բա­նի մա­սին են վկա­յում: Ա­վե­լին. պան­թուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ա­ռաջմ­ղու­մը վտան­գա­վոր հետևանք­ներ է ու­նե­նա­լու Ադր­բե­ջա­նի հա­մար: ՈՒ թեև Ա­լիևն ա­սում է, թե Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի նկատ­մամբ որևէ նկր­տում չու­նի, մեկ­նա­բա­նում է ադր­բե­ջա­նա­գե­տը, բայց հու­նի­սի 3-ի ե­լույ­թի ժա­մա­նակ խո­սել է Զան­գե­զու­րի ու Երևա­նի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին:


Ըստ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րի՝ Իլ­համ Ա­լիևը լավ է հաս­կա­նում՝ ինչ վտանգ­նե­րով ու հետևանք­նե­րով է հղի Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան ներգ­րավ­վա­ծու­թյունն Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան դաշ­տում: Թեև Ա­լիևը փոր­ձում է տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, թե ի­րա­վի­ճա­կի տերն ինքն է, բայց նա սոսկ խա­մա­ճիկ է Թուր­քա­յի հրա­մա­նա­տա­րու­թյան ձեռ­քին: «Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տը կա­րո՞ղ է ար­դյոք դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը, երբ իր ժո­ղովր­դի մոտ հաղ­թա­նա­կի հս­տակ ակն­կա­լիք­ներ է ձևա­վո­րել, իսկ հայ­կա­կան կող­մը չի պատ­րաստ­վում ու չի ըն­դու­նում նա­հան­ջի տար­բե­րա­կը: Իր հար­ցազ­րույց­նե­րում կար­միր թե­լի նման անց­նում է այն գի­ծը, թե ին­չու հա­յե­րը չեն հան­ձն­վում: Իսկ ի՞նչ է ե­ղել ան­դառ­նա­լի, որ հան­ձն­վենք, ին­չու՞ հան­ձն­վենք: Մեր հան­ձն­վե­լը նշա­նա­կում է սե­փա­կան հայ­րե­նի­քում գո­յու­թյան դա­դա­րե­ցում: Դա անհ­նա­րին բան է, ու մենք եր­բեք էլ տա­րած­քի խն­դիր չենք լու­ծել, մեր պայ­քա­րը գո­յու­թյան պաշտ­պա­նու­թյան հա­մար է: Ա­լիևն այժմ տա­րաբ­նույթ հար­ցազ­րույց­նե­րի մի­ջո­ցով փոր­ձում է կոծ­կել այն հա­յա­տյա­ցու­թյու­նը, որ սեր­մա­նել է տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ: Օ­րի­նակ, ա­սում է, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, երբ Ադր­բե­ջա­նի կազ­մում գտն­վի, հա­յե­րը կա­րող են խա­ղաղ ու հան­գիստ ապ­րել այդ­տեղ: Բայց դա ուղ­ղա­կի աբ­սուրդ է, հա­մա­կե­ցու­թյան մա­սին միֆ: Ան­գամ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, անդ­րա­դառ­նա­լով հա­կա­մար­տու­թյան պատ­մու­թյա­նը, եր­կու ան­գամ ըն­դգ­ծել է՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկ­տի հիմ­քում էթ­նիկ ա­տե­լու­թյունն է, ու հա­յե­րը ստիպ­ված են զենք վերց­րել պաշտ­պա­նե­լու ի­րենց գո­յու­թյու­նը, որ սկս­վում է Ար­ցա­խից ու ա­վարտ­վում Երևա­նում: Ա­լիևն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով այն­պի­սի ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել, որ աշ­խար­հում որևէ մե­կին չի կա­րող ա­պա­ցու­ցել, թե հա­յե­րը, լի­նե­լով Ադր­բե­ջա­նի կազ­մում, կա­րող են անվ­տանգ ապ­րել: Սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ սա­ֆա­րով­ներ դաս­տիա­րա­կո­ղը, այս օ­րե­րին խա­ղաղ բնա­կիչ­նե­րին, դպ­րոց­ներն ու հի­վան­դա­նոց­նե­րը հր­թի­ռակ­ոծո­ղը, ման­կա­պար­տե­զից սկ­սած հա­յե­րին ա­տել սո­վո­րեց­նողն ինչ­պե՞ս է հա­մա­կե­ցու­թյան մա­սին խո­սում: Եվ երբ ա­սում էինք անվ­տան­գու­թյան գո­տի, որ մեզ հնա­րա­վո­րու­թյուն կտար պաշտ­պան­վելու կրա­կից, այ­սօր­վա հա­մար էինք ա­սում նաև, հա­կա­ռակ դեպ­քում ուղ­ղա­կի չեմ ու­զում պատ­կե­րաց­նել՝ ինչ կա­րող էր պա­տա­հել մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի հետ: Մեկ այլ աբ­սուրդն էլ այն է, թե Ադր­բե­ջա­նում մոտ 30 հա­զար հայ է բնակ­վում: Ինչ­պե՞ս է դա հնա­րա­վոր, երբ Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նող ար­տա­սահ­ման­ցի լրագ­րող­ներն ան­գամ Ադր­բե­ջա­նի «սև ցու­ցա­կում» են հայ­տն­վում, սպառ­նա­լից նա­մակ­ներ ստա­նում: Եվ­րո­պա­կան տար­բեր քա­ղաք­նե­րում հա­յե­րի ու հայ­կա­կա­նու­թյան դեմ ի­րա­կա­նաց­վող բռ­նու­թյան ու վան­դա­լիզ­մի մա­սին էլ դեռ չեմ խո­սում: Ե­թե այդ­քան հայ կա, ին­չու՞ նրանց գո­յու­թյան մա­սին երբևէ չի խոս­վել: Ե­թե այդ­քան անվ­տանգ եր­կիր է, ին­չու՞ էին ա­սում, թե Հեն­րիկ Մխի­թա­րյա­նի անվ­տան­գու­թյու­նը չեն կա­րող ա­պա­հո­վել: Նրանց հա­մար հայ լի­նե­լը վի­րա­վո­րանք է, ու բո­լոր այն պաշ­տո­նյա­նե­րը, որ հայ ծնող­ներ կամ նախ­նի­ներ ու­նեն, հան­րա­յին պար­սա­վան­քի են ար­ժա­նա­նում»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ