ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե այս­քա­նից հե­տո ա­մո­թը դեռ չի լքել ձեզ, ու­րեմն բա­րի ճա­նա­պարհ

Եթե այս­քա­նից հե­տո ա­մո­թը դեռ չի լքել ձեզ, ու­րեմն բա­րի ճա­նա­պարհ
03.11.2020 | 00:30

Մռայլ դեմ­քե­րը քա­ղա­քի թանձր տխ­րու­թյունն օր օ­րի ա­վե­լի են մե­ծաց­նում։ Ճա­կա­տից ե­կող տե­ղե­կու­թյուն­նե­րով քնող և արթ­նա­ցող մի ողջ ժո­ղո­վուրդ, ի հե­ճուկս աշ­խար­հի տե­րե­րի, ու­զում է ըն­դա­մենն ապ­րել։ Դա­րե­րով պայ­քա­րում է իր բնա­կան այդ ի­րա­վուն­քի հա­մար ու երևի 1000 դար էլ կպայ­քա­րի։ Ա­մեն ան­գամ զարկ­վե­լով ու խոր ցավն իր ու­սե­րին տա­նե­լով, սե­փա­կան միամ­տու­թյա­նը հա­վա­տա­րիմ, հա­կա­սա­կա­նու­թյամբ, իր լավն ու վատն այդ­պես էլ չհաս­կա­նա­լով։


Մի բուռ ժո­ղովր­դի ծո­ցից դուրս ե­կած այս­քան լու­սա­վոր ու հայ­րե­նա­սեր տղա­ներ որ­տե­ղի՞ց, ո­րոնք մա­հի առջև կանգ­նում են պայ­ծառ ժպիտ­նե­րով, կյան­քի ու մա­հի կռ­վում գի­տակ­ցա­բար ընտ­րում պատ­վով մա­հը, հա­նուն հայ­րե­նի­քի ան­մա­հա­ցու­մը։ Պա­տե­րազ­մի այս մղ­ձա­վան­ջի մեջ ու­շա­դիր նա­յեք հե­րո­սա­բար զոհ­ված մեր տղա­նե­րի լու­սան­կար­նե­րին, նրանց խո­հուն աչ­քե­րին ու թե դրա­նից հե­տո կի­րա­կի օ­րե­րին կցան­կա­նաք քա­ղա­քից դուրս գալ ու խա­ղաղ­վել, ու­րեմն բա­րի ճա­նա­պարհ։


Ե­թե ձեր ողջ կյան­քում էլ կա­րո­ղա­նաք այս կո­րուստ­նե­րի բե­ռից ձեզ հա­մար «կի­րա­կի» սահ­մա­նել, հի­շեք, որ մինչ դուք փա­փուկ ա­թո­ռին նս­տած, ձեր իսկ ա­ռա­քե­լու­թյունն ու­րի­շին թո­ղած զբաղ­ված էիք սո­ցիա­լա­կան ցան­ցում ան­հո­դա­բաշխ մտ­քեր շաղ տա­լով, ա­ռաջ­նագ­ծում 18 տա­րե­կան զին­վո­րը ձեր իսկ ան­վր­դով հան­գս­տու­թյունն էր կյան­քի գնով վաս­տա­կում։ ՈՒ թե այդ­քա­նից հե­տո էլ ձեր խղ­ճի հետ հա­մե­րաշխ կապ­րեք, չեք ա­մա­չի, գլ­խա­հակ չեք քայ­լի նրանց շի­րիմ­նե­րի կող­քով ու այդ ըն­թաց­քում շն­չակ­տուր չեք լի­նի, հո­գե­կան խա­ղա­ղու­թյու­նը ձեզ չի լքի, ու­րեմն ծախ­սեք ու ծա­խեք ա­մեն ինչ։
ՈՒ շա­րու­նա­կում ես զար­մա­նալ, թե այս փոքր ժո­ղովր­դի մեջ ին­չու այս­քան ան­հայ­րե­նիք մար­դիկ կան։ Ինչ­պես կա­րող է այս­քան ծայ­րա­հե­ղու­թյուն լի­նել մի երկ­րում, որն ա­մեն օր ան­դունդն են հրում, իսկ նա դեռ ա­մուր կառ­չում է իր հո­ղից։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ