ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մոմավառություն և երթ Երևանում՝ Գյումրիում սպանվածների հիշատակին

Մոմավառություն և երթ Երևանում՝ Գյումրիում սպանվածների հիշատակին
15.01.2015 | 12:37

Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի կազմակերպիչները որոշեցին ցրվել՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու պայմանավորվածությամբ: «Բոլորիդ կոչ եմ անում՝ պարտադիր մասնակցել: Ցավոք՝ այս պահին կրկնվում է այն, ինչ ունենք 20 տարի շարունակ՝ անկախությունից ի վեր: Եվ ցավոք՝ հասարակության ոչ բոլոր շերտերն են պատրաստ պայքարելու իրենց իրավունքների համար: Հենց այդ պատճառով էլ ունենք Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակը: Այս պահի դրությամբ կարող եք նայել՝ մնացել է մի երկու տասնյակ մասնակից: Մնալ այս պահին այստեղ՝ անիմաստ եմ համարում»,- հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Ըստ նրա՝ պետք է հասարակության հետ ավելի լավ աշխատել՝ փորձելով բարձրացնել հասարակական պայքարի ալիք:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ հասարակության շատ մասնակիցներ փորձում են պայքարել իրենց «բազկաթոռների կամ ֆեյսբուքների մեջ»:
Գյումրիում սպանված երկու տարեկան երեխայի նկարով Բաղրամյան 26-ի դիմաց հայտնված տիկինը ևս պայքարի կոչ արեց և ավելացրեց. «Հայ ժողովուրդը ինքը պետք է դուրս գա և իր իրավունքների համար պայքարի, կանգնի իր սահմանին: Ինչո՞ւ պետք է ռուսը կանգնի մեր սահմանին, չէ՞ որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայը դուրս եկավ, հայը պաշտպանեց իր սահմանները: Այն ժամանակ հաղթեցինք, և միթե ռուսը պաշտապանում է մեր սահմանը…. չի պաշտպանում, նա գիշերը գալիս և գյումրեցու ընտանիքը մինչև վերջ թրի ու սրի է մատնում»: Դրանից հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ