ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճապոնիայի արքայադուստրը վերադարձել է աշխարհիկ կյանք

Ճապոնիայի արքայադուստրը վերադարձել է աշխարհիկ կյանք
01.11.2014 | 14:49

Ճապոնիայի թագաժառանգ արքայադուստր Մասակոն 11 տարի անց առաջին անգամ մասնակցել է հանդիսավոր արարողության` ներկայանալով հանրությանը:
Մասակոյին ուղեկցել է ամուսինը` Նարուհիտոն: Նրանք ներկայացել են կայսերական բանկետին, որը կազմակերպվել էր Նիդերլանդների Վիլհելմ Ալեքսանդր արքայի և նրա կնոջ` թագուհի Մաքսիմայի այցի կապակցությամբ: Ընդունելությանը մասնակցել է 160 հյուր, նրանց թվում` պալատականներ և քաղաքական առաջնորդներ, վարչապետ Սինձո Աբեն: Արքայադուստրը վերջին 11 տարում բուժվում էր ընկճախտից, որն առաջացել էր բարդ օրենքների և պալատական փակ կյանքի պատճառով։ 50-ամյա Մասակոն ընկճախտի մեջ էր ընկել դստեր՝ Աիկոյի ծննդից քիչ հետ: Այժմ նրանց դուստրը 12 տարեկան է: Վերջին ընդունելությունը կայսերական պալատում, որին մասնակցել էր արքայադուստրը, տեղի էր ունեցել 2003-ին՝ Մեքսիկայի նախկին նախագահ Վինսենտ Ֆոքսի և նրա կնոջ այցի կապակցությամբ։

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ