ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրանին քննադատում են 26-ամյա կնոջը մահապատժի ենթարկելու համար

Իրանին քննադատում են 26-ամյա կնոջը մահապատժի ենթարկելու համար
26.10.2014 | 13:18

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան խիստ քննադատության են ենթարկել Թեհրանի՝ Ռեյհան Ջաբարիին մահապատժի ենթարկելու որոշումը, ով դատապարտվել է ամուսնու սպանության համար: Ռեյհանի խոսքով՝ ամուսինը փորձել է բռնաբարել իրեն: 26-ամյա Ռեյհան Ջաբարիի մահապատիժը կայացվել է շաբաթ օրը: Նրան կախել են` չնայած միջազգային հանրության կոչերին: Ռեյհանի մայրը հասցրել է այցելել դստերը մինչ մահապատիժը:

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Թոբայաս Էլվուդը Իրանին կոչ էր արել հրաժարվել պատժի բարձրագույն չափի իրականացումից: Էլվուդն ակնարկել էր, թե կնոջն առաջադրված մեղադրանքը կազմվել է սպառնալիքի տակ: Amnesty International կազմակերպության իրավապաշտպանները հայտարարել էին, որ Ջաբարիի գործով քննությունն անցել է լուրջ խախտումներով: Իրանի իշխանություններին քննադատության էր ենթարկել և ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:
Ռեյհան Ջաբարին ձերբակալվել էր 2007-ին ՝ Մուրթազա Սարբանդի սպանության համար, ով նախկինում եղել է իրանական հետախուզության աշխատակից:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ