ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բարի ու բանտի տարբերությունը

Բարի ու բանտի տարբերությունը
20.10.2014 | 15:35

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակչուհին, ալկոհոլի ազդեցության տակ, բարը շփոթել է բանտի հետ։ 39-ամյա ամերիկուհին ձերբակալվել է շինություն ներս մտնելու համառ փորձերի ժամանակ։ Պաու Պաու քաղաքի բարերից մեկում լավ խմելուց հետո նա որոշել է գնալ մեկ այլ բար, նստել է մեքենա և ուղևորվել բար, որտեղ ինչպես հետո պատմել է՝ իրեն սպասում էր ընկերը։ Ճանապարհին նա շփոթել է երկու շինությունները և հայտնվել Վան Բյուրեն շրջանի բանտի ավտոկայանատեղիում։
Ներս մտնելու համառ փորձերը ստիպել են իրավապահներին կասկածել և ալկոհոլի թեստ անցկացնել, պարզվել է, որ ալկոհոլը կրկնակի գերազանցում է սահմանված չափաքանակը։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ