ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էբոլան արդեն 3000 մարդու կյանք է խլել

Էբոլան արդեն 3000 մարդու կյանք է խլել
27.09.2014 | 11:57

Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:

Էբոլայի վիրուսը սկսել է տարածվել այս տարվա փետրվարին՝ Գվինեայում, ավելի ուշ վիրուսը տարածվել է հարևան Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Օգոստոսին վիրուսը հասել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն և Սենեգալ: Սեպտեմբերի 26-ին Արժույթի միջազգային հիմնադրամը 130 մլն դոլար է հատկացրել Գվինեային, Լիբերիային և Սիերա Լեոնեին՝ վտանգավոր հիվանդության դեմ պայքարի համար:

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ