Գիտնականները հայտնաբերել են այն գեները, որոնք երեխաների մոտ առաջացնում են ասթմա:
Հայտնաբերության մասին հրապարակված է Nature Genetics գիտական ամսագրում:
Մասնավորապես, նրանք գտել են բոլոր այն գեները, որոնք նախկինում ոչ մի կապ չեն ունեցել տվյալ հիվանդության հետ:
Տեղեկացվում է, որ CDHR3 գենը առանցքային դեր է խաղում երեխաների մոտ` ասթմայի զարգացման ժամանակ:
ՈՒսումնասիրության ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են 2-6 տարեկան շուրջ 1200 երեխաների գեներ, այդ թվում նաև այն փոքրիկներին, որոնք արդեն մի քանի անգամ հիվանդանոց են տեղափոխվել ծանր ասթմայի դրսևորումներով և համեմատել նրանց 2500 առողջ մարդկանց գեների հետ:
Բացի այդ, հետազոտողների կարծիքով, իրենց հայտնագործությունն ապացուցում է, որ գոյություն ունեն ասթմայի մի քանի ենթատեսակներ և այն բուժելու համար այդ հիվանդությանը պետք է մոտենալ տարբեր կերպ և յուրաքանչյուրին` իր ձևով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ