Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վիրավորական է, երբ դրսից եկած կեղծ «հովիվները» մեզ ոչխարի տեղ են դնում

Վիրավորական է, երբ դրսից եկած կեղծ «հովիվները» մեզ ոչխարի տեղ են դնում
09.09.2013 | 16:31

«Հայաստանում նոր կրոնական աղանդ է ձևավորվում, որը պրոպագանդում է միասեռականություն, մանկապղծություն, հարազատների միջև սեռական հարաբերություն և այլ անբարո արարքներ»,-այսօր,«Նոյյան Տապան» մամուլի սրահում այսպիսի հայտարարություն արեցին Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ և Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Հայաստանում, ըստ բանախոսների, տարաբնույթ աղանդները սկսել են ներխուժել անկախությունից հետո: Նրանց նպատակը մեկն է` ժողովրդին պառակտելը: Ներկայումս շուրջ 215 աղանդ կա մեր երկրում:

Կոմիտաս վարդապետի խոսքով այս վերջինը` «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդը, ամենասարսափելին և ամենավտանգավորն է, քանի որ ինքնասպանության կոչ է անում նաև: Աղանդը, որը փորձում է տեղ գտնել Հայաստանում, գործում է քրիստոնեության անվան տակ, ունի նաև «Աստծո երեխաներ», «Ընտանիք» անվանումները: Ըստ Ս.Հովհաննիսյանի, այն մեզ մոտ է եկել ՈՒկրաինայից, գրանցված չէ, ունի ընդամենը տասը անդամ, որոնց հիմնական հավաքատեղին Արտաշատն է ու Երևանը: «ՈՒնեն նաև կայքեր, որտեղ պոռնոգրաֆիա են տարածում, սակայն ասում են` քրիստոնեական եկեղեցի են»,-զարմանքով նկատեց նա:

Թե ի՞նչ են մտածում խնդրի վերաբերյալ պետական մարմինները, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջիններս ոչինչ էլ չեն անում. «Սա պետք է մտահոգի յուրաքանչյուրիս: Եթե հայ ենք, պետք է քայլեր ձեռնարկենք այս անբարո երևույթը կանխելու համար: Ամեն անգամ դրսից գալիս են այդ կեղծ հովիվները և փորձում են մեզ ոչխարների տեղ դնել»:

Վարդապետի կարծիքով, բոլոր աղանդները քաղաքական նպատակներ ունեն` ազգադավություն: «Աղանդի գլխավոր տարածողը Դեյվիդ Բերգն է, որի մասին կարիք չկա փաստեր գտնել, քանի որ բոլորին հայտնի է, թե ինչ գաղափարախոսություն տարածող է այդ անձը»,-ասաց հոգևորականը` հավելելով, որ մեզ հարկավոր է ազգային շահը պաշտպանող պետական ծրագիր, ինչպես այլ երկրներում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ