Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Դոնորությունն օգտակար է առողջությանը

Դոնորությունն օգտակար է առողջությանը
26.06.2012 | 15:14

ՀՀ-ում անվարձահատույց կամավոր դոնորները 4,1 տոկոս են:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001 թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։ Սակայն մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորագրի՝ արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկն ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն։
Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր։ Շատ հաճախ հիվանդի հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնելու։ Այս դեպքում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը։
Ինչպես մեզ տեղեկացնում են պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից, Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները՝ 46 տոկոս։ Մինչդեռ առավել անվտանգ խումբ են անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 4,1 տոկոս։ Այս խնդրի լուծումը մասնագետները համարում են անհատույց կամավոր դոնորության քարոզչություն հասարակության լայն շրջաններում։ Նշենք նաև, որ դոնորությունն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա:
Դոնորության համար առավել անվտանգ են 18-25 տարեկան երիտասարդները: Դոնորության համար կան որոշակի չափանիշներ. արյուն տալ ցանկացող կնոջ քաշը պետք է լինի 55 կգ, տղամարդունը` 65 կգ: ԱՀԿ-ի պահանջով՝ պահեստավորվող արյունը պետք է ստուգվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի նկատմամբ: Դոնորից վերցվում է 450 մլ արյուն: Այս ծավալը վերականգնվում է 24 ժամվա ընթացքում։ Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդը կարող է արյան կարիք ունենալ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ