-
08.01.2015|
14:20
Խորհուրդ է տրվում մաշկը, շրթունքները ձմռան ամիսներին պաշտպանել խոնավացնող, վազելինանման քսուքներով:
-
29.12.2014|
16:28
Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած՝ «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Մարտիրոս Սարյանի արձանի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ։
-
21.12.2014|
12:54
Կառավարության շենքի դիմաց 100-ից ավելի քաղաքացիներ պահանջում էին իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները մինչճգնաժամային մակարդակի։ Երևանի խանութներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած շրջայցից հետո, ըստ բողոքի ցույցի մասնակիցների, ապրանքների գներն ընդամենը մի քանի ժամով են իջել։
-
20.12.2014|
20:43
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է հավաստագրեր:
-
16.12.2014|
11:44
«Համահայկական ծնողական կոմիտեն» դեկտեմբերի 12-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում իրականացրեց աննախադեպ մի հավաք։ Իսկապես, աննախադեպ էր առիթը` հայոց ինքնության դեմ հայտարարված հարյուրամյա (գուցե թե հազարամյա) պատերազմը արդեն բացել է երախն ու անցել է գրոհի։
-
09.12.2014|
14:56
2014-ի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931554 ուղևորի, որը 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
-
28.11.2014|
11:17
«Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունն Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներում (Այգեշատ, Արաքս, Արմավիր, Արազափ, Հայկավան, Մյասնիկյան, Նորավան, Ջրաշեն, Սարդարապատ, Փշատավան) անցկացնում է հանդիպումներ, որոնց ընթացքում աշխատանքներ է տանում բնակչության շրջանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
-
28.11.2014|
11:05
«Facebook» սոցիալական կայքը 2015-ի հունվարի 1-ից իր օգտատերերի անձնական տվյալները առանց տվյալների տիրոջ թույլտվության կփոխանցի երրորդ անձանց: Նոր քաղաքականությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հունվարի 1-ից կշարունակեն օգտվել ծառայությունից:
-
26.11.2014|
14:56
Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ շրջանում հնագիտական պեղումները հայտնաբերել են հնագույն գյուղի հետքեր, որը համարվում է հայտնի ամենահին գյուղական վայրերից մեկը Գերմանիայի հարավ-արևմուտքում՝ գրում է Deutsche Welle-ն։
-
25.11.2014|
20:37
Ռացիոնալ մտածողությունը մեզ հաճախ դավաճանում է: Բնույթով մենք սիրում ենք ծայրահեղությունները, երևույթների միստիկ գնահատումները: Հաճախ մենք մոռանում ենք, որ 1994-ին ոչ թե խաղաղության պայմանագիր է կնքվել, այլ ընդամենը զինադարար է հաստատվել, որը, փառք Աստծո, հիմնականում պահպանվել է, ընդ որում՝ առանց արտաքին լուրջ միջամտության: