-
23.06.2012|
12:49
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հունիսի 26-ին կկայանա ջազային դաշնակահար, կոմպոզիտոր, դասական երաժշտության մեկնաբան, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնի (ԱՄՆ) մենահամերգը:
-
21.06.2012|
16:14
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել` ընկնելով մայրաքաղաք Ջակարտայի բնակելի թաղամասերից մեկի վրա: Նախնական տվյալներով` ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ըստ ամենայնի, բոլորն էլ զոհվել են:
-
12.06.2012|
02:42
Երեկ Աֆղանստանի հյուսիսային մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 70 մարդ համարվում է անհետ կորած: Երկու հզոր երկրաշարժերից Աֆղանստանում տուժել են տասնյակ բնակավայրեր, սակայն ամենամեծ ավերածությունները եղել են Դարա Ազարա գյուղում:
-
11.06.2012|
01:35
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը և նրա կողմնակիցները հաղթել են Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում:
-
07.06.2012|
02:13
Այսօր առավոտյան` ժամը 08.35-ին, «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի կաթսայատանը տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժել է ձեռնարկության աշխատակից, 1957 թվականին ծնված Է. Ղազարյանը: Տուժածը, որի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, ներկայումս «Մալաթիա» բժշկական կենտրոնում է:
-
05.06.2012|
09:13
Բնապահպանի, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա առթիվ այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բնության պետական թանգարանում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների հետ: Միջոցառմանը ներկա բնապահպաններ Խաչատուր Ղարաբաղցյանին, Ժիրայր Վարդանյանին, Ատոմ Գաբրիելյանին Արամ Հարությունյանը շնորհեց «Ոսկե մեդալ»:
-
04.06.2012|
08:26
Այսօր Երևան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
-
04.06.2012|
01:53
Այսօր առավոտյան Նիգերիայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ, որը տեղափոխում էր մոտ 150 մարդու:
-
04.06.2012|
01:31
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:
-
31.05.2012|
13:57
Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև կարիքավոր երեխաների և մանկատան սաների: