31.05.2012|
15:14
«Լսեցե՛ք, Հակոբի՛ տան իշխան և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին և չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պուտուկի մեջ եփելու համար»։