16.10.2013|
15:20
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսվել է կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:
Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ: