ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գործադուլ ու դասադուլ արեք, մի բան արեք, ապացուցեք, որ արժանի եք Հայրենիք ունենալուն

Գործադուլ ու դասադուլ արեք, մի բան արեք, ապացուցեք, որ արժանի եք Հայրենիք ունենալուն
20.04.2024 | 17:01



Ամենօրյա ռեժիմով բողոքում եք, որ մեկը չկա մարդկանց համախմբում կազմակերպի, ապստամբություն բարձրացնի, բայց որևէ քայլ չեք ուզում անել։

Տավուշի գյուղերի հայրենապաշտ Հայությունը ոտքի է կանգնել, ապստամբում է, ու՞ր եք, ինչու՞ չեք միանում ապստամբներին` գործի՞ եք, քեֆի՞ եք, թե՞ հեռու է:

Հեռու է, դուրս եկեք Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Ստեփանավանի և այլ բնակավայրերի փողոցները ողողեք, ցույց տվեք, որ կանք, սատկած տեսակ չենք։

Գործադուլ ու դասադուլ արեք, մի բան արեք,ապացուցեք, որ արժանի եք Հայրենիք ունենալուն։

Կազմակերպող չկա՞, բոլորը վա՞տն են` ինքներդ կազմակերպեք։

Իսկ եթե գազտնի թրքասեր եք ու ձեր սրտով է, որ թուրքը գալիս է, հույս ունեք, որ կարողանալու եք բարեկամանալ ու խաղաղ ապրել, ապա շտապեմ հիասթափեցնել.

Ժամանակին Ալեքսանդրապոլում էլ (Գյումրի) աղ ու հացով թուրքին դիմավորողներն արդյունքում կոտորվեցին ու բռնաբարվեցին։

Թուրքը հայի հետ բարեկամանալու, հարևանություն անելու ցանկություն չունի, նա այլ նպատակներ ունի և այդ նպատակներն իրագործում է ներքին թուրքի ձեռքերով։

Այժմ մի քանի փաստ և սպասվող հետևանքներ կներկայացնեմ.

Ներքին թուրքն ասում է. «Մեր մտածածն ու նպատակն այն է, որ ոչ թե ասեք՝ 50 մետր այն կողմ Ադրբեջան է, այլ ասեք՝վա՜յ, էս ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է»:

Այո, ներքին թուրքը երազում է, թե երբ են իր եղբայրները, առանց զոհերի, ներխուժելու Հայաստան, և համառորեն, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ։

Շարունակում է. «Վաղը հետներն առևտուր կանենք»:

Սրանով թուրքը պնդում է, որ հայը արյուն ուրացող, որևէ հոգևոր արժեք չունեցող, պապերի ու հայրերի գերեզմանները, սրբավայրերը հանուն առևտրի, փողի, նյութականի հոգին վաճառող տեսակ է։

Ավելացնում է. «Սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք՝ կանցնեք, չեք ուզի՝ ոչ էլ կանցնեք»:

Սա ամենակարևոր կետն է, քանզի, եթե անգամ դուք չուզենաք անցնել, թուրքի ցռթած նիկոլների եղբայրները մեծ սիրով անցնելու են այդ անցակետերով։

Հիշեցնեմ Ալիևի խոսքերը. «Մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան՝ առանց մեր զինվորների արյունը թափելու` խաղաղ ճանապարհով, մեքենաներով»:

Մինչ օրս Ալիևն ինչ ասել է` արել է, որովհետև ներքին թուրքի կողմից օկուպացված Հայաստանում այլևս անհրաժեշտություն չկա թուրք զինվորի արյունը թափելու, նրանց դեմ դռները ներսից են բացում։

300 000 ազեռխազարի վերադարձը տարիների հարց չի, այլ՝ ամիսների, ավելին, նրանց կմիանան չարիքի կայսրությունից արտաքսված այլ մուսուլմաններ և հայությանից Հայաստանում 2-3 տարում կմնա միայն «Ց» տառը, այո, «Ց» տառը, քանզի Ցռան Վերգոները ապագա չունեն։

Ավելին, ներքին թուրքը ևս մի պարտադիր պայման է իրականացնում, այն է` ՀՀ բանակի կազմալուծում։

Ինչպե՞ս, ասեմ։

Շփման գիծը վերածվում է սահմանի, այնտեղ տեղակայվում են սահմանապահները, իսկ տվյալ շրջանի բանակային կորպուսը նախ նահանջում է, իսկ հետո էլ կազմալուծվում, քանզի «թուրքի խաղաղության դարաշրջանի» պայմաններում, թուրքական վիլայեթում Հայկական զինված ուժերի առկայությունը սպառնալիք է հռչակվելու այդ «թուրքական խաղաղության» համար։

Նախորդ գրառման մեջ գրել էի, որ այս մարտավարական պարտությունը ամիսներ հետո հանգեցնելու է վերջնական ռազմավարական պարտության։

Սրանք ընդամենը կործանիչ հետևանքների մակերեսային մեկ երկու դրույթներ են։

Այժմ, մինչև Տավուշ գնալս, կասեմ հետևյալը.

1. Լռու՞մ ես` ներքին և արտաքին թուրքի հանցակիցն ես, ցեղասպան ես։

2. Տարբեր «կռուտիտներով» հանդուրժու՞մ ես` ներքին և արտաքին թուրքի հանցակիցն ես, ցեղասպան ես։

3. Իբր քաղաքականությամբ չե՞ս զբաղվում` խաբեբա ես ու հիմար, ներքին և արտաքին թուրքի հանցակիցն ես, ցեղասպան ես, քանզի սա քաղաքականության հարց չէ, սա գիտակցության և հայրենատիրության, լինելիության հարց է։

4. Կո՞ղմ ես արյունով պահած ու վերականգնած Հայկական

հողերի հանձմանը «դեմարկացիա-դելիմիտացիա» անվան տակ` ներքին թուրք ես։

5. Կո՞ղմ ես Արցախը հանձնելով խաղաղ ապրելուն` ներքին թուրք ես։

6. Ապրիլի 24-ին ծաղիկ ես խոնարհում Ծիծեռնակաբերդում, բայց Հայրենի հողիդ ամեն միլիմետրի համար գետնի վրա կռիվ չե՞ս տալիս` ցուցամոլ խաբեբա ես, ցեղասպանվածների արյունը ուրացող ես։

7. Անձնական գործերդ ԱԶԳԱՅԻՆ շահերից վեր գնահատող ես, Հայրենիքիդ ու Ազգիդ ճակատագիրը ստորադասող ես` դավաճան ես։

Հ.Գ. Այլևս գիծ է քաշվում հայրենատերերի, նախնիների արյունը չուրացողների, այսինքն` Հայերի և անհայրենիքների, նախնյաց արյան հանդեպ պարտավորության զգացում չունեցողների` ներքին թուրքերի միջև։

Սա արդեն գոյամարտ է, քաղաքականության մասին խոսք անգամ այլևս չկա։

Ընտրությունը ձերն է։

Հրայր Կոստանյան

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ